Այցելություն ագարակ և տեխնոպարկ

Այսօր ճամբարի չորրորդ օրն է։ Սկզբում երգերի, պարերի տեղը լողացինք, այդ ժամանակ դասարանցիները քիչ էին և ազատ էր ու շատ տեղ կար լողալու, այնուհետև գնացինք հագնվելու։ 2-րդ ժամին գնացինք ինժեներական ուսումնական կենտրոն, մեզ համար քանոն սկսեցին ստեղծել, բայց դա երկար տևեց, մենք չվերցրինք ու գնացինք ագարակ։ Ագարակում նախաճաշեցինք անմիջապես զույգ-զույգ նստեցինք ձիու վրա ու գնացինք ձիերին կերակրելու։ Կերակրեցինք այդ ժամանակ մի ավանակ գոռում էր իա՜ իա՜։ Անմիջապես գնացինք շների մոտ, նրանք հաչում էին, բայց հանգստացան և մենք շոյեցինք հետո քայլքով գնացինք երթուղայինի մոտ և գնացինք դպրոց։ Մեր դասարանում ժողով էր, դրա համար մենք գնացինք ուրիշ դասարան՝ նայելու Էմիլի արկածները, որ այդ դասարանի երեխաները եկան մենք գնացինք ուրիշ դասարան։ Այդ դասարանում ռուսերեն արեցինք, մի քանի հատ մուլտֆիլմ նայեցինք և այդ մուլտֆիմների մասին պատմեցինք ու անմիջապես սկսվեց երկարօրյան։

Ճամբարի երկրորդ օրը

1-ին ժամին ընկեր Լուսինեի հետ քնարկեցինք հարցերը։ Այդ հարցերը տվեց ընկեր Լուսինեն, որ տեսնենք հիշում ենք մենք այդ պատասխաները։ 2-րդ ժամին մենք մեր գրած «Ճամբարի առաջին օրը» նկարեցինք, այնուհետև մեր գրած «Ճամբարի առաջին օրը» և նկարը տեղադրեցինք բլոգում, այդ ժամանակ մեզ եկան ասեցին, որ նկարչության խմբակ են բացում, որ տեսնեն թե ով է գնում նկարչության խմբակի։ 3-րդ ժամին նախաճաշեցինք, այնուհետև մեր բերած գրքերի մի մասը կարդացինք, պատմեցինք, թե որ գիրքն է, ով է հեղինակը, ինչի մասին է այդ հատվածը։ 4-րդ ժամին լողազգեստերը հագանք և շարքով գնացինք լողավազան և լողացինք։ Դուրս եկանք, պառկեցինք մեր սրբիչների վրա, այնուհետև գնացինք հագանք մեր շորերը։ 5-րդ ժամին անգլերեն արեցինք ։ Անգլերենի ժամին մի տեքստ ամբողջութամբ պատմեցինք, բայց բոլորը չպատմեցին և մի ուրիշ տեքստ կարդացինք, բայց բոլորը չէ, այնուհետև սկվսեց երկարօրյան։

Ճամաբրի առաջին օրը

1-ին ժամին ընկեր Լուսինեն մեզ հարցեր տվեց և այդ հարցերի պատասխանները ասեցինք և գնացինք մեր ցանած ամսաբողկը հավաքելու։ 2-րդ ժամին երգի գնացինք մի քանիսին կամ մեկին ընկեր Գոհարը կանչեց և աղցանի պարագաները լվացինք։ 3-րդ ժամին աղցանը պատրաստեցինք և նախաճաշեցինք։ 4-րդ ժամին գրքի մի հատված կարդացինք և այդ հատվածի, գրքի հեղինակի, ինչի մասին էր պատմեցինք։ 5-րդ ժամին խաղացինք մեր ուզած բերած խաղերը:

Ճամփորդություններ

«Ես կարողանում» եմ նախագծի շրջանակում ես կպատմեմ իմ այս տարվա ճամփորդություների մասին։

մենք այս տարի շատ ենք ճամփորդել։ Սեպտեմբերին գնացել ենք Սևանի Մաշտոցներ բարձրունքը  հաղթաթահարելու։ Ես ճամփորդությունից հետո պատմել եմ, թե ինչ էինք արել և տեսանյութ էի պատրաստել։ Հոկտեմբերին համագործակցային նախագծով գնացել ենք Բյուրականի  Հովհաննես Թումանյանի անվան դպրոց, այնտեղ մեր սովորած երգերն ու պարերը սովորերեցինք 2-րդ դասարանցիներին։ Նոյեբերին գնացել ենք Ջրվեժ անտառապարկ աշնան տերևները տեսնելու, ես word-ում պատմել էի, թե մենք ինչ էինք արել Ջրվեժ անտառապարկում։ Դեկտեմբերին գնացել եինք ամանորյա ներկայացում դիտելու Մաչանենց թատրոնում։ Մեր 6-րդ ճամփորդությունն հունվարին էր՝ գնացել ենք Ջրվեժ անտառապարկ ձմեռային խաղեր խաղալու և սահնակ քշելու։ Փետրվարին թումանյանական օրեր նախագծի շրջանակում գնացել էինք դիտելու «Անբան Հուռին» և «Անխելք մարդը» խառնված հեքիաթը։ մեր 7-րդ ճամփրդությունն մարտ ամսին էր մենք գնացել ենք կրկին Բյուրականի դպրոց, այս անգամ զատկական ծեսով։ Այսքանը իմ հետաքրքիր, ուրախ ճամփորդություների մասին։

Ֆլեշմոբի 4-րդ խնդիր

Ընտրությամբ գործունեության խմբի սովորողները ներկայացնում են ապրիլյան ֆլեշմոբի առաջին մակարդակի 4-րդ խնդիրը։

4. Անիի ձեռքին կար չորս տուփ։ Ամեն տուփի մեջ կար կակաչի չորս սոխուկ։ Անին տուփերից մեկի բոլոր սոխուկները տնկեց։ Քանի՞ սոխուկ մնաց Անիի մոտ։

Չորս տուփ, չորս սոխուկ, այսինքն 4×4=16:

Անին տնկեց չորս սոխուկ՝ 16-4=12:

Անիի մոտ մնաց 12 սոխուկ։